ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Երևանի քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանին

Երևանի քաղաքապետ աշխատող   Տիգրան Ավինյանին
24.10.2023 | 09:48

Երևանի քաղաքապետ աշխատող

Տիգրան Ավինյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ՝

Սոնա Աղեկյանից

Հեռ․ +37494911170

Տեղեկատվութուն ստանալու մասին

ՀԱՐՑՈՒՄ

Տիգրա՛ն Ավինյան,

Հիմք ընդունելով «Տեղեկատվության և ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, պահանջում եմ տեղեկատվություն տալ Ձեր՝ որպես Երևանի քաղաքապետ 18-ը հոկտեմբերի, 2023 թ․ N3343-Ա՝ Հայկազ Ջոմարդյանին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրելու մասին կայացրած որոշման հիմքերի մասին։

Խնդրում եմ, և որպես երևանցի նաև պահանջում՝ հանդես գալ պաշտոնական ծանուցմամբ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում քաղաքացիներին հասանելի տարբերակով տեղադրել և տեղեկացնել երևանցիներին, թե որպես Երևանի քաղաքապետ Հայկազ Ջոմարդյանին ոսկե մեդալով պարգևատրելու համար ի՞նչ հիմնավոր պատճառներ ունեք։ Ձեր կողմից ոսկե մեդալով պարգևատրված Ջորմադյանն աչքի է ընկնում 44-օրյա պատերազմում մեր հերոսածին ծնողների հանդեպ դրսևորած առավելագույն ատելությամբ, զավակի շիրիմի մոտ աղիողորմ սգացող մորը դաժանաբար ծեծի ենթարկելով ու քարշ տալով բերման ենթարկելով։ Սա հանրության արձանագրած Հայկազ Ջոմարդյանն է, ով ատում է հերոսածին ծնողին։

Պահանջում եմ ներկայացնել Ձեր հիմքերը, որոնցով հիշյալ վայրագությունների կատարածուն արժանացել է համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետի ոսկե մեդալի։

Դիմող՝ Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

20 հոկտեմբերի, 2023 թվական,

Երևան



Դիտվել է՝ 7865

Մեկնաբանություններ